-
25.12.2020|
00:02
Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է՝ չի մարի մինչև չսպառի։ Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչև որ կրակը վառի նրան։
-
22.12.2020|
00:08
Որդինե՛ր, լսեցե՛ք բերանի մասին այս խրատը. ով որ պահի այն, չի որսվի։ Մեղավորն իր շուրթերով է որսում, և հայհոյիչն ու ամբարտավանը դրանցով է սայթաքում։
-
17.12.2020|
23:18
Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է. «Ի՞նչ»։ Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։
-
14.12.2020|
23:40
Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։ Գիտունի համար խրատը նման է ոսկեղեն զարդի և աջ բազկի ապարանջանի։ Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։
-
11.12.2020|
00:03
Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։
-
08.12.2020|
00:01
Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։ Դրանք ո՛չ քաղց ունեն և ոչ էլ հոգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։
-
03.12.2020|
23:03
Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։ Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։
-
01.12.2020|
00:02
Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է նրա հանդիմանությունը։
-
26.11.2020|
22:26
Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը, չլինի թե աղջիկ ժամանակ նա թառամի, չլինի թե, երբ ամուսնանա, ատելի դառնա, չլինի թե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, չլինի թե, երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, չլինի թե ամուլ մնա։
-
24.11.2020|
00:02
Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարշտին արդար դատաստան անելու համար։